Նեպալում թռչնագրիպի ավելի քան 60 դեպք է գրանցվել
Նեպալի իշխանությունները երկրի մայրաքաղաք Կատմանդուի արվարձաններից մեկում հրահանգել են ոչնչացնել բոլոր հավերին՝ փորձելով կանխել թռչնագրիպի տարածումը, տեղեկացնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ պետք է ոչնչացվի շուրջ 500 հազար թռչուն։ Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Թռչնի և թռչնամսի արտահանումն ու վաճառքն արգելվել է:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում տվյալ շրջանում թռչնագրիպով հիվանդանալու ավելի քան 60 դեպք է գրանցվել, նշում է աղբյուրը:










