Բազմաթիվ դիակներ՝ հրապարակում, մզկիթում, կամրջի վրա... Եգիպտոսում բախվել են Մուրսիի կողմնակիցներն ու ոստիկանությունը
Եգիպտոսում բախվել են ոստիկանությունն ու «Հեղաշրջմանը դեմ դաշինքը», ինչի հետևանքով տասնյակ զոհեր կան, հայտնում է Al Jazeera-ն՝ մասնավորեցնելով, որ դաշինքը ներառում է «Մուսուլման եղբայրներ» շարժումն ու տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի այլ կողմնակիցների:
Տարբեր լրատվամիջոցներ արձանագրում են, որ նախ փակվել են Կահիրեի կենտրոնական փողոցները, որոնցով մարդիկ երթի են դուրս եկել ուրբաթ օրվա աղոթքից հետո, ապա իսկական փամփուշտներով կրակ է բացվել մարդկանց վրա:
Մայիսի 15-ի կամրջի վրա հավաքվածների դեմ նաև արցունքաբեր գազ է կիրառվել: Այնտեղից մարդիկ փորձում են ճոպաններով իջնել փողոցներ: Շատ մարդիկ իրենց թևերին նշել են անունները, որպեսզի զոհվելու դեպքում հնարավոր լինի ճանաչել նրանց: Ռամզեսի հրապարակում հաշվվել է 25 զոհ, տեղի մզկիթներից մեկում՝ 6:
RT-ն հայտնում է, որ առնվազն 15 ոստիկան է զոհվել:
Բախումները շարունակվում են:










