Ռումինիայի արքայադուստրն ու նրա ամուսինը ձերբակալվել են աքլորակռիվների պատճառով

11:19 • 16.08.13

Ռումինիայի արքայադուստր Իրինա Ուոլքերը և նրա ամուսին Ջոն Ուեսլի Ուոլքերը ձերբակալվել են ամերիկյան Օրեգոն նահանգում՝ աքլորակռիվներ կազմակերպելու կասկածանքով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:

 

Աքլորակռիվներն անօրինական են ամերիկյան բոլոր 50 նահանգներում:

 

Ամուսինները մեղադրվում են իրենց ագարակում աքլորակռիվներ և ազարտային խաղեր կազմակերպելու համար: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ագարակում անց է կացվել մոտ 10 աքլորակռիվ: Դրանցից յուրաքանչյուրն օրական 2 հազար դոլար գումար է բերել:

 

60-ամյա Իրինա Ուոլքերը, ով նաև հայտնի է որպես Իրինա Կրյուգեր, Ռումինիայի վերջին թագավորի դուստրն է: