47 համարի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջն ու փախել

13:13 • 16.08.13

Օգոստոսի 15-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա մի կին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ Զ. Սարկավագի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: Այս մասին տեղեկանում են ոստիկանության հաղորդագրությունից:

 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարո Մ.-ն, վարելով իրեն ամրակցված թիվ 47 երթուղու «Հունդաի» մակնիշի ավտոբուսը, Զ. Սարկավագի փողոցի թիվ 106/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: