Թբիլիսիում կինը ծննդաբերել է կանգառում

17:43 • 16.08.13

Թբիլիսիում 27-ամյա կինը ծննդաբերել է ավտոբուսի կանգառներից մեկում, հայտնում է apsny.ge-ն։
 

Հաղորդվում է, որ ցավերն անսպասելի են սկսվել։ Անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն ծննդաբերությունն արդեն սկսված է եղել, և բժիշկները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել տեղում։

 

Նորածին աղջնակն իրեն լավ է զգում։ Նրա քաշը 2.700 գրամ է, հասակը՝ 50 սմ։

 

Շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են, որ նորածինն ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք երկուսն էլ իրենց լավ են զգում։