Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում
Վանի երիտասարդ գործարարների միության և Հայ արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում հանդիպել են հայ և թուրք գործարարները, տեղեկացնում է Haber3 թուրքական կայքը։
Համաժողովի ընթացքում Վանի և Հայաստանի գործարարներն ընդգծել են, որ երկու երկրների ժողովուրդների՝ միմյանց դեմ ունեցած կանխակալ վերաբերմունքի բարելավման համար տնտեսական հարաբերությունների ստեղծումը կարևոր է։
Հայաստանի գործարարների անունից ելույթ ունենցած Արմեն Մելքոնյանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև, չնայած փակ սահմանին, տարեկան 220 մլն դոլարի առևտուր է իրականացվում։ Դա տեղի է ունենում Վրաստանի ճանապարհով, իսկ դիվանագիտական խնդիրների վերացման և սահմանի վերաբացման դեպքում տնտեսական մեծ շարժ տեղի կունենա։
Թուրք երիտասարդ գործարարների միության ղեկավար Էրեն Գյոքչենայն իր ելույթում նշել է, թե ցանկանում են, որ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդներն ապրեն բարեկամաբար, և տնտեսական ոլորտում էլ իրենք պատրաստ են համագործակցել։










