Ընդդիմադիրների «որսն» Ադրբեջանում ավելի մեծ տարածքներ է ընդգրկում
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումներն ընդդիմադիրների դեմ՝ Ազգային խորհրդի հանրահավաքի նախաշեմին, որը նախատեսված է անցկացնել վաղը՝ օգոստոսի 18-ին։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այսօր առավոտյան Գեդաբեյի շրջանում ձերբակալվել են ընդդիմադիրներ Ջեյհուն Սաֆարովը, Սայաֆ Մուսաևը և Թելման Ալեքպերովը։
Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը նրանց ձերբակալել է ավտոկայանում, որտեղից նրանք պատրաստվում էին մեկնել Բաքու՝ հանրահավաքին մասնակցելու համար։
Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել էր նաև երիտասարդ ընդդիմադիրների։










