Բենգազիում Եգիպտոսի հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել

21:13 • 17.08.13

Լիբիայի Բենգազի քաղաքում Եգիպտոսի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:

 

Պայթուցիկի գործարկումից աննշան տուժել են մոտակա շինություններն ու մոտակայքում կայանված մեքենաները, հաղորդում է աղբյուրը:


Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Դեռևս ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել պայթյունի համար: