Էկվադորի ոստիկանությունը կանխել է ավելի քան 3 տոննա կոկաինի տեղափոխումը

10:17 • 17.08.13

Էկվադորում՝ Գուայակիլի նավահանգստում, հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանությունն առգրավել է կոկաինի խոշորագույն խմբաքանակ՝ ավելի քան 3 տոննա, գրում է Взгляд-ը:

 

Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել պահածոյացված արմավենու միջուկի տարաներով լի 3 կոնտեյներներում: Օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է կոկաինով մոտ 300 փաթեթ:

 

Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային վարչության աշխատակիցները լրացուցիչ հետաքննություն են անցկացնում Գուայակիլում և Կիտոյում՝ կոկաինի փոխադրման համար պատասխանատու անձանց հայտնաբերելու նպատակով: