Եգիպտոսում ձերբակալվել է «Ալ-Կաիդայի» առաջնորդի եղբայրը
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Ալ-Կաիդայի» առաջնորդի եղբորը՝ Մոհամեդ Զավահիրիին՝ գահընկեց նախագահ Մուհամեդ Մուսիին աջակցող ելույթներ ունենալու համար, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրբաթ Կահիրեում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիի որդին:
Զավահիրին ձերբակալվել է Գիզա նահանգի անցակետերից մեկում:










