Սպանվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդի որդին. սպասվում է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի ելույթը
Լուսանկարում՝ Մուհամեդ Բադին
Կահիրեում «ցասման ուրբաթի» ժամանակ սպանվել է պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամեդ Բադիի որդիներից մեկը, հայտնում է Reuters-ը։
Ամար Բադին 38 տարեկան էր, նրա հայրը մեղադրվում է բռնություն հրահրելու համար, սակայն նրա գտնվելու վայրն անհայտ է։
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը «ցասման ուրբաթ» էր հայտարարել՝ կոչ անելով իր կողմնակիցներին հավաքվել Ռամզեսի հրապարակում՝ ուրբաթօրյա աղոթքից հետո «ուժ ցուցադրելու» համար։ Միայն ուրբաթ օրը 95 մարդ է զոհվել։
Ի դեպ, Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, ինչպես սպասվում է, մոտ ժամանակում երկրում իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես կգա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Al Arabiya-ին հղումով։










