Եգիպտոսի զինվորականները բանակցություններ են սկսել Կահիրեի մզկիթում պատսպարված Մուրսիի կողմնակիցների հետ
Եգիպտոսի զինվորականնեերը խաղաղ մտել են Կահիրեի «Ալ-Ֆաթհ» մզկիթը, որտեղ ոստիկանության կողմից «Ցասման երթը» ցրելուց հետո թաքնվել են պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցները, տեղեկացնում է Взгляд-ը։
Ինչպես երևում է տեղական հեռուստաընկերությունների ցուցադրած կադրերում, զինվորականները համոզում են հավաքվածներին լքել մզկիթը։
Սկզբում օրենքի պահապանները փորձել են մզկիթը գրավել գրոհով, սակայն դա անհաջողության է մատնվել. ցուցարարները հրաժարվել են լքել շենքը, նրանք բարիկադներ են դրել գլխավոր մուտքի մոտ և մզկիթի ներսից կրակ են բացել։
«Մուսուլման եղբայրներն» իրենց հերթին պնդում են, որ փորձել են կանխել հերթական «արյունալի մարտը»։
«Հազարավոր մարդիկ փակված են մնացել մզկիթում և մեկ ժամից ավելի անդադար կրակի տակ են եղել», -ասված է «Ազատություն և արդարություն» կուսակցության հայտարարության մեջ։
Եգիպտոսում վերջին բախումները սկսվել էին Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարը ցրելու քայլից հետո։










