Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» գործունեությունը կարող է արգելվել
Եգիպտոսի իշխանությունները քննարկում են իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման արգելքի հնարավորությունը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Այդ մասին հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Շերիֆ Շաուքին։
Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսին ևս «Մուսուլման եղբայրների» կողմից էր առաջադրվել նախագահի պաշտոնում։
Իշխանության կորստի հետ չհամակերպվող իսլամիստները զանգվածային հակակառավարական ակցիաներ են կազմակերպում, որոնց ընթացքում արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։
Շաուքին հասկացնել է տվել, որ իրավաբանական արգելքի նախաձեռնությունը վարչապետ Հազեմ ալ-Բեբլաուինն է։ «Այժմ նման հնարավորությունը քննարկվում է»,- ասել է մամուլի քարտուղարը։










