Ներքին Շենգավիթում փոսն ընկած երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել (լուսանկարներ)

10:48 • 17.08.13

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում՝ նախկին Կերամիկայի գործարանի մոտակայքում, քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Ս. Մ.-ն (ծնվ. 1978 թ.) սահել-ընկել է խրամուղին (20մ երկարություն, 2մ լայնություն, 4մ բարձրություն), այնուհետև նրա վրա է լցվել խրամուղու եզրին կուտակված հողի շերտ:


Փրկարարները 3մ հաստությամբ հողաշերտի տակից դուրս են բերել Ս.Մ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունու ԲԿ»-ի վերականդանացման բաժանմունք: Վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:


«Էրեբունու» բժշկական կենտրոնից շուտով տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրից իրենց մոտ է հոսպիտալացվել նաև Ժ. Մ.ն (ծնվ. 1992թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: