Այս շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 350 անգամ՝ արձակելով ավելի քան 1800 կրակոց

14:12 • 17.08.13

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:


ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: