Իսրայելը ներողություն է խնդրել Ճապոնիայից՝ պաշտոնյայի Facebook-յան գրառման պատճառով

10:33 • 17.08.13

Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը ներողություն է խնդրել իր երկրի բարձրաստիճան պաշտոնյայի Facebook-յան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային  ռմբակոծության տարելիցի օրերին Ճապոնիայում հիշատակի արարողությունների անցկացումը, գրում է gazeta.ru-ն:

 

Խոսքը Դանիել Սիմանի մասին է, ով իր Facebook-ի էջում գրել էր, որ «իրեն ճնշում են միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված փարիսեյան արարողությունները»:

 

Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ Սիմանի մեկնաբանությունները երկրի իշխանությունների համար անընդունելի են և չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը: