Իսլամիստները հարձակվել են Սիրիայում քրիստոնեական հայտնի վանքի վրա

14:46 • 17.08.13

Սիրիայում ապստամբ զինյալներն այսօր առավոտյան ցանկացել են գրավել երկրի արևմուտքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքերից մեկը`  Մար Ջըրջոսը (Սուրբ Գևորգ), որը կառուցվել է 4-րդ դարում՝ Հոմսից ոչ հեռու։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, տեղաբնակներից մեկը հաղորդել է, որ Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը հետ են մղել նրանց։

«Դաժան փոխհրաձգության ընթացքում զոհվել է 11 քրիստոնյա մարտիկ, սակայն նրանք թույլ չեն տվել պղծել սրբավայրը»,-ընդգծել է նա։

 

Ծայրահեղականները կորուստներ են կրել և հեռացել են նաև խաչակիրների Կրակ դե Շևալյե ամրոցի մոտից։ Նրանց թվում շատ են եղել օտարերկրացիներ՝ վարձկան-ջիհադականներ։