Եգիպտոսի իրավապահները կենտրոնական մզկիթն ազատագրել են իսլամիստներից

21:25 • 17.08.13

Կահիրեում ոստիկանությունն ազատագրել է Ռամզեսի հրապարակում գտնվող Ալ Ֆաթհ մզկիթը իսլամիստներից, ովքեր գրավել էին այն: Նրանցից շատերը ձերբակալված են՝ լրագրողներին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը, տեղկացնում է INTERFAX.RU-ն:

 

Մզկիթը շաբաթ վերածվել էր իսլամիստների և ոստիկանության միջև բախումների հիմնական վայրի: Ոստիկանությանը հաջողվեց դուրս բերել իսլամիստներին մզկիթից երկրորդ փորձից միայն: