ԱՄՆ-ում բնական հրդեհների պատճառով ավելի քան 1500 տների բնակիչներ տարհանվել են

18:29 • 17.08.13

ԱՄՆ-ի Այդահո նահանգի իշխանությունները  հրահանգել են տարհանել Sun Valley թաղամասի 1600 տների բնակիչներին՝ բնական հրդեհների պատճառով, հայտնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Բնական հրդեհների տարածման տարածքն արդեն ընդգրկում է 160 քառակուսի կմ, ինչպես հայտնել են շրջանի հակահրդեհային փրկարար ծառայությունից:


Հրդեհների բռնկման վայրում աշխատում են 600-ից ավելի հրշեջներ: Կրակը մարելու աշխատանքներին ներգրավվել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ: