Թուրքմենստանի նախագահը լքել է իր գլխավորած կուսակցությունը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է իր իսկ գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը լքելու որոշման մասին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
«Երկրի նախագահը չպետք է որևէ կուսակցության անդամ լինի, որպեսզի բազմակուսակցական համակարգի պայմաններում առավելություն չտա այն կուսակցությանը, որին անդամակցում է»,-ասել է նա կուսակցության համագումարում։
Բերդիմուհամեդովը նաև ընդգծել է, որ որպես նախագահ՝ նա նաև երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ զինվորականները չեն կարող լինել որևիցե կուսակցության անդամ։










