Ավելի քան 5000 սիրիացի փախստականներ հատել են Իրաքի հետ սահմանը.ՄԱԿ

00:35 • 17.08.13

Ավելի քան 5000 սիրիացի փախստականներից բաղկացած խումբը հատել է Իրաքի հետ սահմանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի գրասենյակին հղումով:



Միջազգային կազմակերպության աշխատակիցները հաղորդել են, որ 750 հոգուց սիրիացիների առաջին խումբը հինգշաբթի առավոտյան Փեշհաբուրում հատել է սահմանը և անցել սահմանային գետի վրայով: Երեկոյան նրանց են է միացել 5-7 հազար հոգուց բաղկացած երկրորդ խումբը:


ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում գտնվում են ավելի քան 154 հազար սիրիացի փախստականներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ հարևան երկրներում գրանցված սիրիացիների թիվը գերազանցում է 1.9 մլն-ը, որոնցից 680 հազարը պատսպարվում է Լիբանանում: