Շիրակում մեքենան շրջվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

10:04 • 18.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարության այսօր՝ ժամը 01.21-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի С456ММ161 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1960 թ. ծնված Ա. Բ. ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: