Ամուր գետի մակարադակը գերազանցել է 1897թ. ռեկորդը

11:10 • 18.08.13

ՌԴ Խաբարովսկ քաղաքի մոտակայքում Ամուր գետի մակարդակը հասել է պատմական առավելագույնի, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով մարզի կառավարության քաղպաշտպանության վարչության պետի տեղակալ Եվգենի Կուզմինին։


«Մենք այսօր հասել ենք պատմական առավելագույնի՝ 642 սմ, վերջին անգամ նման թիվ արձանագրվել է 1897-ին։ Այսօր ժամը 12։00-ին այդպիսի մակարադակ գրանցվել է Խաբարովսկ քաղաքում։ Ըստ կանխատեսումների՝ մակարդակը կբարձրանա մինչև 7 մետր»,- հայտնել է Կուզմինը։


Այս պահին 6 բնակավայրերում հեղեղված են 48 բնակելի շենքեր։