Չինացի ոստիկանը ձեռնաշղթայով փրկել է ինքնասպանություն գործող կնոջը (լուսանկարներ)

22:27 • 18.08.13

Չինաստանում ճարպիկ ոստիկանը, վայրկյանների ընթացքում կողմնորոշվելով, փրկել է ինքնասպանության փորձ կատարող կնոջ կյանքը, տեղեկացնում է Huffington Post-ը:


Պեկինում կինը բարձրանալով գովազդային վահանակի վրա, փորձել է իրեն ցած նետել, ինչպես հաղորդում է ZUMA Press անկախ լուսանկարահանող գործակալությունը:


Կնոջը փրկելու համար ոստիկանը, բռնելով նրա ձեռքից, շղթայելել է կնոջ ձեռքն իր ձեռքին և պարանի օգնությամբ նրան վերև բարձրացրել: