Ճապոնական հրաբուխը մոխրով է պատել մոտակա քաղաքը
Անցած ամիս Ճապոնիայում արթնացած Սակուրաձիմա հրաբուխը 5 հազար մետր բարձրությամբ ծխի սյուն է արտանետել մթնոլորտ, հայտնում է ՌՒԱ Նովոստի-ն:
Ճապոնիայի Կյուսու կղզում գտնվող հրաբխի ակտիվության պատճառով Կագոսիմա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնում կիսախավար է հաստատվել՝ մոխրի պատճառով:
Twitter և Facebook սոցիալական կայքերում պարբերաբար տեղանքի՝ մոխրապատ փողոցների, մեքենաների ու տների լուսանկարներ են հայտնվում:
Հրաբխին մոտ շրջանների համար «կարմիր» նախազգուշացում է սահմանվել:










