Նիգերիայում բանակի և «Բոկո Հարամի» միջև բախումների հետևանքով 18 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիսարևելքում զինվորների և «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամների միջև շաբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ զինվորական պաշտոնյային հղումով:
«Բոկո Հարամ» խմբավորումը փորձում է Նիգերիայի հյուսիսում իսլամական օրենքներ տարածել՝ հսկայական սպառնալիք դառնալով Աֆրիկայի՝ նավթ արտահանող գլխավոր երկրի համար, գրում է աղբյուրը:










