Երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանային գոտում. այն զգացվել է Ագարակում և Մեղրիում
Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, այսօր՝ տեղական ժամանա¬կով ժամը 18.14-ին, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել է նաև Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 4 բալ, հիպոկեն¬տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.820 և արևելյան երկայնու¬թյան 46.200:
Երկրաշարժին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում:










