Թաիլանդում շուրջ 10 մլն եվրո արժողությամբ թմրանյութ են առգրավել

20:40 • 18.08.13

Թաիլանդի ոստիկանությունը առգրավել է մետամֆետամին թմրանյութի 958 հազար հաբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 9.5 մլն եվրո, հայտնում էГазета.Ru-ն՝ Bangkok Post-ին հղումով:


Թմրանյութի քանակությունն առգրավվել է Թաիլանդի հյուսիսային Չիանգրայ նահանգում: 


Թմրանյութերի վաճառք իրականացնելու կասկածանքով ձերբակալել են մի կնոջ և երեք տղամարդու, հայտնում է աղբյուրը: