Թուրքիայում մահացել է «բոլոր գնչուների արքան»

22:58 • 18.08.13

Թուրքիայում 59 տարեկան հասակում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չաոբան, ով հայտնի էր որպես «բոլոր գնչուների ինքնահռչակ արքա», հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:


Չաոբան մահացել է Անթալիայում, ուր նա ընտանիքի հետ մեկնել էր հանգստանալու: Օգոստոսի 13-ին նրան տեղափոխել են հիվանդանոց սրտի կաթվածով: Այլ մանրամասներ նրա մահվան մասին չեն հաղորդվել:


Չաոբան ծնվել է 1954-ին ազդեցիկ գնչու բարոնի ընտանիքում, ով Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բնակություն էր հաստատել Ռումինիայում: Հոր մահից հետո Չաոբան իրեն հռչակել է «ողջ աշխարհի գնչուների արքա»: