Երևանում Mercedes-ը բախվել է պատին, 27-ամյա վարորդը` մահացել
Երևանում այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 ՕV 713 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում նշված մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 13 շենքի պատին, ինչի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Նրանց հենց դեպքի վայրում առաջինը սկսել են օգնություն ցուցաբերել կարճ ժամանակում վթարի վայր ժամանած Երևան քաղաքի շտապօգնության 103 ծառայության թիվ 64 և 61 բուժբրիգադների բժիշկներ Արթուր Շուշանյանն ու Հասմիկ Ղազարյանը, ովքեր շտապօգնության մյուս աշխատակիցների ու քաղաքացիների հետ Mercedes-ի արդեն մահացած վարորդ, Երևան քաղաքի բնակիչ, 1986թ-ին ծնված Իշխան Գրիգորյանին և ուղևոր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 21-ամյա Վահե Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










