«Ալ-Կաիդան» հարձակումներ է նախապատրաստում Եվրոպայում արագընթաց գնացքների վրա. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է ստացել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին՝ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հեռախոսազրույցները գաղտնալսելու շնորհիվ, տեղեկացնում է Взгляд-ը։
Այդ զրույցների հիմնական հարցերից մեկը Եվրոպայում ահաբեկչությունների նախապատրաստումն է եղել, տեղեկացնում է DW.de-ն՝ Bild պարբերականին հղումով։
Պարբերականը ներկայացնում է փորձագետների տեսակետները, համաձայն որոնց՝ ահաբեկիչները կարող են շարքից հանել կոնտակտային լարերը, ականապատել երկաթգծերն ու թունելները, պայթուցիկ սարքեր տեղադրել արագընթաց գնացքների վագոններում։
Այդ սպառնալիքով պայմանավորված՝ Գերմանիան դեռևս 2 շաբաթ առաջ լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել արագընթաց գնացքների ճանապարհներին և կայարաններում։
Գերմանիայի ՆԳՆ-ից մեկնաբանություն ստանալ պարբերականին չի հաջողվել։










