Ավստրալիան որոշել է վերացնել կախարդության մասին օրենքը

09:38 • 19.08.13

Ավստրալիայի հյուսիսային հատվածի կառավարությունը որոշել է հրաժարվել շատ հին մի օրենքից, որի համաձայն Տարո խաղաթղթերով գուշակությունը և կախարդությունն անօրինական են ճանաչվում:

 

Պարզվում է, որ օրենքն Ավստրալիան 1735 թվականից ժառանգել է Մեծ Բրիտանիայից և այն մնացել էր տեղի ժամանակակից օրենքների շարքում, գրում է Взгляд-ը՝ հղում անելով BBC-ին: Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուրը, ով ապագայի գուշակություններ էր անում կամ կախարդանքներով էր զբաղվում, կարող էր մեկ տարով բանտում հայտնվել:

 

Հանցագործների վրա նաև կարող էին բանջարեղեններ նետել: