Ադրբեջանցիներին Եգիպտոսից տարհանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հատուկ ինքնաթիռը, որն Ադրբեջանից մեկնել էր Եգիպտոս՝ Ադրբեջանի քաղաքացիներին տարհանելու համար, վերադարձել է Բաքու, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։
Եգիպտոսի վերջին արյունալի իրադարձություններով պայմանավորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր անհապաղ տարհանել Ադրբեջանի քաղաքացիներին այդ երկրի մայրաքաղաքից։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Կահիրե էր մեկնել երեկ։
Թե քանի ադրբեջանցի է տարհանվել Եգիպտոսից, չի հաղորդվում։










