«Հիթրոու» օդանավակայանում ձերբակալել են Սնոուդենի նյութերը հրապարակած լրագրողի ընկերոջը
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ձերբակալվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը հրապարակած լրագրող Գլեն Գրինվալդի ընկերը՝ Դևիդ Միրանդան, գրում է The Guardian-ը:
Միրանդան Ռիո դե Ժանեյրոյից վերադառնալիս է եղել Բեռլին: Լոնդոնում նրան կանգնեցրել են օդանավակայանի աշխատակիցները և հայտնել, որ նա պետք է հարցաքննվի՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի համաձայն: Միրանդային ոստիկանները պահել են մոտ 9 ժան:
Անվտանգության ծառայությունը Միրանդայից առգրավել է ողջ տեխնիկան, ներառյալ՝ նրա բջջային հեռախոսը, նոթբուքը, տեսախցիկը, հիշողության քարտերը, DVD-սկավառակները:
«Սա ուղղակի հարձակում է լրագրողի ազատությունների և լրատվություն գտնելու գործընթացի վրա: Իմ ընկերոջը ձերբակալելը մեզ վախեցնելու չհաջողված փորձ էր: Մեծ Բրիտանիայի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում բոլոր լրագրողների համար»,- իր սյունակում մեկնաբանել է Գրինվալդը:










