Վթար ՌԴ–ում. վարորդը դուրս է թռել մեքենայից և մի քանի պտույտ կատարել օդում (տեսանյութ)
Մերձմոսկվայի Իստրինի շրջանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վարորդը անհավանական մահացու «թռիչք» է կատարել. մեքենայի բախման թափը պարզապես դուրս է շպրտել վարորդին, որն օդում մի քանի պտույտ է կատարել և ընկել ճանապարհից քիչ հեռու։
Տեսագրության մեջ երևում է նաև, որ միակողմ երթևեկության ճանապարհով մեծ արագությամբ ընթանալիս Mercedes Gelandewagen-ը դուրս է գալիս ճանապարհի ձախ հատված և հարվածում դիմացից եկող մեքենային, ապա մի քանի անգամ շրջվում և դուրս թռնում ճամփեզր:










