Գերմանիայում հանցագործը պատանդներ է վերցրել

13:58 • 19.08.13

Գերմանիայի հարավում՝ Ինգոլշտադտ քաղաքի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի շենքում, անհայտ անձը պատանդներ է վերցրել, գրում է lenta.ru կայքը՝ հղում անելով Augsburger Allgemeine Zeitung-ին: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9-ին:

 

Ենթադրվում է, որ խոսքը զինված տղամարդու մասին է: Թե ինչն է հարձակման պատճառ դարձել և քանի մարդ է պատանդ պահվում, հայտնի չէ:

 

Ոստիկանությունը կարողացել է ուղիղ կապ հաստատել տղամարդու հետ: Իրավապահ մարմինները և փրկարարները շրջափակել են շենքը և դրան հարող տարածքները:

 

Հաղորդվում է, որ հարձակման պահին շենքում է գտնվել Ինգոլշտադտի քաղաքապետ Ալֆրեդ Լեմանը, սակայն նրան հաջողվել է դուրս փախչել այդտեղից, և այժմ նրան ոչինչ չի սպառնում:

 

Երեկոյան Ինգոլշտադտ է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նախընտրական արշավի շրջանակներում ընտրողների հետ հերթական հանդիպման համար: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հարձակումը կապված է նրա այցի հետ: