Ճապոնական քաղաքը ծածկվել է հրաբխային մոխրով (տեսանյութ)

12:00 • 19.08.13

Ճապոնական Սակուրաձիմա հրաբխի ժայթքումից հետո Կագոսիմա քաղաքը կիրակի ծածկվել է հրաբխային մոխրի ամպով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով SkyNews-ին։

 

Քաղաքի բնակիչները ստիպված են եղել դիմակներ կրել և անձրևանոցներ բռնել թափվող մոխրից պաշտպանվելու համար։ Քաղաքը պարզապես խավարի մեջ է հայտնվել։

 

Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է, քանի դեռ ճանապարհները չեն մաքրվել մոխրից։ Քաղաքային իշխանությունների տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել։

 

Այսօր արդեն ամբողջ քաղաքը մաքրվել է մոխրից։

 

Հրաբխից հարյուրավոր կմ հեռավորության վրա բնակվում է 600 հազ. մարդ։ Ճապոնական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ առավել զանգվածային ժայթքումներ չեն սպասվում, սակայն մոխրի արտանետումներ կլինեն նաև հետագայում։