Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել
Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել. այդ մասին հաղորդել է երկու երկրների զինված ուժերի միացյալ հրամանատարությունը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, 12 օր տևողությամբ զորավարժություններին մասնակցելու է 50 հազար հարավկորեացի և 30 հազար ամերիկացի զինծառայող։
«Այս հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարների մեծ մասը կազմվում է համակարգիչներով։ Դրանք կոչված են ստուգել երկու երկրների զինված ուժերի՝ Կորեական թերակղզու անվտանգության ապահովմանն ուղղված հնարավորությունները»,-ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու է «Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից իրականացվող սադրանքներին» հակադարձումը։










