Կոտայքում միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 3 զոհ և մի քանի վիրավոր
Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Ford Transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու կողաշրջվել, ինչի հետևանքով թվով 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև զոհեր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները, Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարները և Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական խումբը:
21.13
Ավելի ուշ Shamshyan.com–ը տեղեկացրեց, որ զոհերի թիվը հասելի է երեքի։










