Այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օրը
Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է (Մեռելոց)։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքից, ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը միշտ կիրակի օրերին է նշվում, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:
Հիշեցնենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնել է հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի որպես խաղողօրհնեք: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:
Մեռելոցի օրերին առավոտյան հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար:
Լուսանկարը slaq.am-ի










