Վրաստանի ԱԳՆ-ն բանակցություններ է վարում Երևանի հետ Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու ազատ արձակման հարցով. ԶԼՄ-ներ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայ գործընկերների հետ բանակցություններ չի վարում օրեր առաջ ձերբակալված Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացուն վերադարձնելու շուրջ, հայտնում է apnsy.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով։
Ըստ լրատվամիջոցի՝ Արևելյան Վրաստանի Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Փելենգովը 2 հայ ծանոթների հետ ձերբակալվել էր վրաց-հայկական սահմանի չեզոք գոտում։ Այնտեղից նա ուղարկվել էր Երևան, իսկ ծանոթ հայերը՝ ազատ արձակվել։
Ըստ երկրի ՆԳՆ տվյալների՝ Փելենգովը ձերբակալվել է հայկական սահմանն ապօրինի հատելու համար։
«Այս փուլում Երևանի հետ բանակցություններ է վարում Վրաստանի ԱԳՆ-ն»,-ընդգծել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Վրաստանի ԱԳՆ-ն դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել։










