Նոր Զելանդիան սկսել է միասեռ ամուսնությունների գրանցումը
Նոր Զելանդիան դարձել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին երկիրը, որը սկսել է միասեռ ամուսնությունների գրանցումը, հայտնում է Взгляд-ը։
Այդ ամուսնությունների օրինականացման մասին որոշումը երկրի խորհրդարանն ընդունել էր ապրիլին. համապատասխան օրինագծին կողմ էր քվեարկել ներկայացուցիչների պալատի 77 անդամ, դեմ՝ 44-ը։
Այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտել։
Իրենց ամուսնությունը գրանցելու ցանկություն են հայտնել ոչ միայն երկրի միասեռականները, այլև այլ երկրներից զույգեր։
Նոր Զելանդիայից բացի, միասեռ ամուսնություններն օրինականացվել են ևս 14 երկրներում։










