Օբաման արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Մարտաս Վինյարդ կղզում անցկացրած 9-օրյա հանգստից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի վերադառնում է իր պարտականություններին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։
Հանգստի ընթացքում Օբաման մի քանի անգամ գոլֆ է խաղացել։ Նրա մրցակիցներն են եղել Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը, հայտնի ամերիկացի փաստաբան և Օբամայի շտաբի համար դրամական միջոցների հավաքման կազմակերպիչ Եունու Չունը և ԱՄՆ-ի խորհրդականներից Մայք Բրաշը։
Միևնույն ժամանակ Օբաման չի մոռացել իր կնոջ մասին, ում համար մի քանի անգամ ժամադրություններ է կազմակերպել։










