Չհրկիզվող պահարան պատվիրած ամերիկացին դրանում 136 կգ մարիխուանա է հայտնաբերել

12:13 • 19.08.13

Ամերիկայի Օհայո նահանգում համացանցի միջոցով չհրկիզվող պահարան պատվիրած տղամարդը դրանում 136 կգ մարիխուանա է հայտնաբերել։ Ոստիկանության տվյալներով՝ այն կարելի էր վաճառել 420 հազ. դոլարով, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել դեռևս հունիսին, սակայն այդ մասին տեղեկությունը երկար ժամանակ չէր հրապարակվում՝ հետաքննությանը չխանգարելու նպատակով։

 

Օհայոյի բնակիչը պահարանը պատվիրել է Champion Safe Co. ընկերությունից, որը Մեքսիկայում զբաղվում է դրանց արտադրությամբ։ 453 կգ քաշով պահարանն արժեցել է 1.700 դոլար։

 

Պահարանն Օհայո է տեղափոխվել Մեքսիկայից։ Ապրանքը տեղափոխած բեռնատարի վարորդը գտնվում է հետախուզման մեջ։