Պարագվայի նախագահը հավանություն է տվել իր քեռու ձերբակալությանը
Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը համոզված է, որ իր քեռին, ում ձերբակալել են թմրանյութերի մաքսանենգության պատճառով, պետք է կրի իր պատիժն օրենքի ողջ խստությամբ, գրում է Взгляд-ը:
Նախագահի քեռին ձերբակալվել է հուլիսի 29-ին, Ուրուգվայի օդային տարածքը խախտելու համար: Նա ղեկավարել է փոքր ինքնաթիռ, որում 400 կիլոգրամ մարիխուանա է եղել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագահի քեռին առաջին անգամ իրավապահ մարմինների տեսադաշտում է հայտնվել մոտ 30 տարի առաջ կոկաինի արտադրման գաղտնի լաբորատորիա հայտնաբերելուց հետո:
57-ամյա գործարար Օրասիո Կարտեսը, ով Պարագվայի ամենահարուստ անձանցից է, նախագահ դառնալուց հետո երկրում աղքատության դեմ պատերազմ է հայտարարել. Պարագվայի բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Նախագահը նաև խոստացել է նպաստել երկրի տնտեսական աճին, ստեղծել նոր աշխատատեղեր և մարդկանց համար հասանելի դարձնել կրթությունն ու առողջապահությունը:










