5 օրում 30 000 սիրիացի է անցել Իրաքի սահմանը. ՄԱԿ

21:14 • 19.08.13

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը երկուշաբթի օրը արձանագրել է, որ նախորդ 5 օրերին Սիրիայից հարևան Իրաքի տարածք է անցել 30.000 մարդ, հայտնում է Associated Press-ը:


Միայն այսօր սահմանը հատել է 3000 մարդ:


Սա անվանվել է փախստականների ամենամեծ ալիքներից մեկը, իսկ տվյալ դեպքում հեռացողները հիմնականում Սիրիայի քրդեր են, որոնք հանգրվանում են Իրաքի Քրդստան շրջանում: Այստեղ 195 հազար սիրիացի փախստական կա:


Այս շրջանում սիրիացի փախստականների թիվը հասնում է 1,9 մլն-ի: