Սիրիայի արևմուտքում մի քանի բնակավայրեր ազատագրվել են գրոհայիններից

16:16 • 19.08.13

Սիրիայի կառավարական բանակը հատուկ գործողություններ է իրականացրել երկրի արևմուտքում գտնվող մի քանի բնակավայրեր զինված ընդդիմադիրներից ազատագրելու ուղղությամբ, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Զինվորականների կողմից սպանվել է մի քանի տասնյակ գրոհային։ Ազատագրված բնակավայրերում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զինամթերք և թուրքական արտադրության դեղորայք։