Time ամսագիրը ներողություն է խնդրել իր թղթակցի պատճառով, ով ցանկացել էր Ասանժի մահը
Ամերիկյան Time ամսագիրը ներողություն է խնդրել իր թղթակից Մայքլ Գրունվալդի պատճառով, ով Twitter-ի միջոցով WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին շուտափույթ մահ էր ցանկացել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով New Yorker-ին:
«Ես չեմ հաբերում, թե երբ եմ սկսելու գրել ի պաշտպանություն անօդաչու սարքի, որով կվերացնեն Ասանժին»,- գրել էր իր թվիթ-հաղորդագրության մեջ Գրունվալդը: Այժմ այս հաղորդագրությունը հեռացված է:
Time-ի տարածած նամակում նշվում է, որ հաղորդագրությունն արվել է հեղինակի անձնական էջում և չի արտահայտում խմբագրության դիրքորոշումը, իսկ բովանդակությունը «վիրավորական» է որակվել: Ինքը՝ հեղինակը, նույնպես ընդունել է, որ «հիմարություն» է արել և ցավում է դրա համար:
2010 թվականին Time-ի ընթերցողներն Ասանժին «Տարվա մարդ» էին ճանաչել, բայց ամսագիրն իր ընտրությունը կատարել էր հօգուտ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի:










