Առաջին անգամ եմ լսում, որ վիրավոր եմ. Սյունիքի մարզպետն՝ իրեն դանակահարելու լուրի մասին
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը հերքում է լուրը, թե իր և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև շաբաթ օրը միջադեպ է եղել, որի հետևանքով ինքը սուր կտրող ծակող գործիքից թեթև մարմնական վնասվածք է ստացել, ինչի մասին հաղորդել էր Norlur.am կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Tert.am–ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, նաև այն մասին, որ իրեն զանգել հարցրել են այդ մասին և որ ինքը հերքել է:
Սյունիքի մարզպետը նաև ասաց, որ ինքը վերջին անգամ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպել է իր նշանակման օրը, այսինքն՝ մոտ քսան օր առաջ։










