Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում ավիաբազա ստեղծել Ռուսաստանի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի պաշտպանության նախարարին հանձնարարել է ավիաբազա ստեղծել Ռուսաստանի համար, հայտնում է BBC-ն:
Այս կերպ Լուկաշենկոն անցնում է ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում ռուս-բելառուսական համաձայնությունների գործնական իրականացման փուլին:
Դեռ ապրիլի վերջին ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանը ծրագրում է մինչև 2015 թվականն իր ավիացիոն բազան տեղակայել Բելառուսում:
Օգոստոսի սկզբին Բելառուսի Լիդա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաբազա են ժամանել ռուսական հերթապահ կործանիչները:










